«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Քանի՞ դիրք կարելի էր կարգի բերել Երևանի զարդարանքի վրա ծախսվող 650 հազար դոլարով. Գագիկ Համբարյան

Քանի՞ դիրք կարելի էր կարգի բերել Երևանի զարդարանքի վրա ծախսվող 650 հազար դոլարով. Գագիկ Համբարյան
01.12.2022 | 07:31

Պարզվում է՝ Երևանի ամանորյա տեսքի համար ծախսվելու է 650 հազար դոլար...
Հայաստանը կառավարելու համար կապիտուլյանտ Նիկոլն առաջնորդվում է "Հաց և խրախճանք" կարգախոսին համապատասխան:


Այլ կերպ չի կարելի մեկնաբանել այս իշխանությունների պահվածքը, որոնք, պատերազմից հետո մինչև 2022-ի սեպտեմբեր, գեթ մեկ փամփուշտ չէին գնել բանակի համար՝ թուրքերին հավատացնելոււ, որ իրենք իրոք խաղաղություն են մուրում և աղերսում վերջիններից: Իսկ մեր զինվորներն էլ ծառայում էին խայտառակ վիճակում գտնվող դիրքերում և խրամատներում՝ անձրևից և ձնից պատսպարվելով ցելոֆանների տակ, բայց Երևանը զարդարելու համար, պարզվում է, և՛ ահռելի գումար կա, և՛ ցանկություն:
Հետաքրքիր է, քանի՞ դիրք կարելի էր կարգի բերել Երևանի զարդարանքի վրա ծախսվող 650 հազար դոլարով...


Ու չփորձեն որոշները «դասախոսություն» կարդալ, թե բա՝ «ամանորը երեխաների համար է, և պետք չէ այդ տոնը խլել նրանցից»: Համաձայն կլինեի այս տեսակետի հետ, եթե ընդամենը 3 ամիս առաջ Նիկոլի պատճառով ևս 200-ից ավելի մեր զինվորներ չզոհվեին, և նրանց ընտանիքները, հարազատները, ընկերներն ու մտերիմները արցունքները աչքերին և հիմնականում գերեզմանատներում պետք է դիմավորեն 2023 թիվը... Իսկ Նիկոլի պատճառով պարտված Հայաստանի մայրաքաղաքն էլ կարող էր ավելի զուսպ զարդարվել:


Ինչի՞ են ճոխ զարդարվում և հրճվում. որ թուրքի պատճառով դատարկվե՞լ է Ներքին Հանդը, որ թուրքը գտնվում է Ջերմուկից 1,5-2 կիլոմետր հեռավորության վրա՞, որ թուրքը հասել է Վերին Շորժա՞, որ թուրքը գրավել է Սև լիճը և այլ տարածքնե՞ր...
Ի դեպ, ըստ վերջին տվյալների, ազերիները մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա են կուտակում Նիկոլի և Ալիևի գծանշած հայ-ազերիական սահմանին և Հայաստանն Արցախին կապող միջանցքի մոտ...

Դիտվել է՝ 13382

Մեկնաբանություններ